Сб. Май 25th, 2024

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ՆՈՐ քր եական հետապ նդումներ սկսվել… ՄԻԵԴ-ը հրապարակել է ՈՒՇԱԳՐԱՎ դա տավճիռ… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դա տարանը հրապարակել է վճ իռ, որով իմ կողմից դեռևս 2008-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված

գանգատն ընդդեմ ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008 թվականի մարտի մեկի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խա խտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի տասներորրդ հոդվածը, դիմողի

նկատմամբ խախտվել է նաև վեց հոդվածը՝ ներպետական դա տարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ մարտի մեկի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քր եական հետապ նդումների: Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ

փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում:
Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում: Հիմա, ազգային աղե տից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի

գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճ ռի մասին և խնդրում եմ ինձ չշնորհավորել: Մոռացա նշեմ, որ ձևական դիմումատուն վճ ռով կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում…», — գրել է Տիգրան Աթանեսյանը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *