Пт. Май 24th, 2024

Փայլակ Ուռուսյանը գրել է.
Սիրելի հայրենակիցներ Ձեր դш տին եմ ներկայացնում Ազգային Ժողովում քոչարյանի կողմից խմբակցության ղեկավար նշանակված ամբաստանյալ սեյրան օհանյանի բացատրությունը, էն մասին, որ ինքը Վահագնի թաղամասի

դղյակի հետ կապ չունի, որ ինքը և իր ընտանիքն այնտեղ վարձով են ապրում։ Անգամ հш նցագործություն կատարած անչափահաս երեխան այդպիսի հեքիաթ չէր կարող հորինել։ ԵՎ այսպես. սեյրան օհանյանը քաղաքի կենտրոնում Նալբանդյան- թումանյան խաչմերուկի

հատվածներում ունեցել է շքեղ բնակարան, զուգահեռ հաղթանակ զբոսայգու (մոնումենտ) հարևանությամբ ունեցել է 2-րդ բնակարանը, այժմ ուշադիր ժողովու’րդ, իբր այդ շքեղ բնակարանները նա վաճառել է, որ Վահագնի թաղամասում վարձով ապրի, սա ինչ է, եթե ոչ Գյուլնազ տատի հեքիաթ։


Հեքիաթի շարունակությունը,մեծահարուստ երջանկահիշատակ Վահագն Հովնանյանը իբր սեյրան օհանյանին իր թաղամասից դղյակ կառուցելու համար տարածք է հատկացրել,իսկ ինքը տվյալ տարածքը տվել է իր կնոջ քրոջ աղջկան, վերջինս էլ այն իբր վաճառել է ութսունամյա ֆրանսացու, որը այդ տարիքում իբրև դղյակ է կառուցում ու վարձակալությամբ տալու է սեյրանին և իր ընտանիքին։

Ժողովուրդ ջան, ս. օհանյանի հեքիաթն կարծում եմ ավելի «զվարճալի» էր, քան Գյուլնազ տատի հեքիաթները։ Վստահ եմ,որ իրավապահ մարմինների համար այս»զվարճալի»հեքիաթը հասանելի է ու հաճելի։ Առողջ եղեք։
Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *