Пт. Июн 21st, 2024

 

Հարգելի ընթերցող տեսանյութը եղադրված է վերջում

Մինչ դա մի փոքր ինֆորմացաիա

Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է[5], միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը[6]։

Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում[7], որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ[8]։

Կրթություն և մարզական գործունեություն
1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ է[8]։

Կարիերա
Գործարարություն
Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ)։ 1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը[9], «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը[10], «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը[11], «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը[12], «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը[13], «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը[14] և այլն[15]։

2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ  https://youtu.be/ThzDcnUWKsA

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *