Ср. Июн 12th, 2024

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․
Հետաքրքիր է իմանալ նաև
`

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, սակայն դ րա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանա չեն միմյանց սահմանները: Այս մասին «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» թեմայով առցանց քննարկման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ: Սակայն դա Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում է պահանջում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բ այց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբ աղը՝ ճանաչելով որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք գործողությունների ենք սպասում հայկական կողմից»,- ասել է Ալիևը, ապապ հավելել, որ Ղարաբաղի տարածքում, որն այս պահին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, 30 հազար հայ է ապրում: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, ում ուղեղները լվացել են հայկական քարոզչությամբ»,- ասել է Ալիևը: Հիշեցնենք՝ մայիսի 20-ին՝ կառավարության նիստի ժա մանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի՝ ընդհուպ գերիների վերադարձ, պատրաստվում է եռակողմ ևս մեկ փաստաթուղթ ստորագրել։

Տեսանյութը՝

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *