Ср. Май 29th, 2024

Թանկացել է առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացաբուլկեղենը, ձավարեղենը՝ 0.5 տոկոսով: Պաշտոնապես, հացի գինն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 8.1 տոկոսով, իսկ ալյուրինը՝ 9.9 տոկոսով: Փոխարենը այս ապրիլին մարտի համեմատ հացն ու ալյուրը փոքր-ինչ էժանացել են. հացի գինը նվազել է ՝ 0.1 տոկոսով, ալյուրինը՝ 0.2-ով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ապրիլ ամսին մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 տոկոս գնաճ:

Զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում ապրիլին մարտի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 1.4 տոկոս: Միայն ձվի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 55., իսկ այս մարտի համեմատ՝4.7 տոկոսով: Մսամթերքը թանկացել է 0.6 տոկոսով:

Օրինակ մրգի շուկայում ապրիլին մարտի համեմատ ապրիլին արձանագրվել է 7.8 տոկոս գնաճ: Իսկ ահա շաքարավազի գինը բարձրացել է 7.5 տոկոսով: Ձկնամթերքը եւս թանկացել է. ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս շուկայում գնաճը կազմել է 6.7 տոկոս:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն արեւածաղկի ձեթն այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ թանկացել է 73.5, իսկ այս մարտի համեմատ՝ 11 տոկոսով:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճն այս ապրիլին մարտի համեմատ կազմել է 0.8 տոկոս, իսկ ծխախոտը թանկացել է 1.6 տոկոսով:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *