Ср. Май 22nd, 2024

Գազի գինը դարձավ 320 դրամ: Մինչև թուրքական նավահանգիստների ու ադրբեջանական շուկայի բացումը, սպասեք նոր թանկացումների…

ՀՀ նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյան

Կարդացեք նաև՝

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով:

Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է:

Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ:

Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում:

Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *