Ср. Июн 12th, 2024

 

Ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն մտքին, որ այն ամենը, որ երբևէ ստեղծվել է մարդկության կողմից՝ ինչ-որ առաջադեմ համակարգչային ծրագրի արդյունք է: Որ մեր վերաբերմունքը, զգացողությունները հիշողությունները՝ այդ ամենը գեներացվում է սուպեր համակարգչի կողմից:

Առաջին անգամ այս ինտրիգային տեսությունը առաջրկվել է Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նիկ Բոստրոնի կողմից, ով 2005թ. նշանակվեց Օքսֆորդի համալսարանին կից մարդու ապագայի ինստիտուտի տնօրեն:

Ի դեպ, Նիկ Բոստրոնի տեսությունը կիսում են նաև շատ այլ հեղինակավոր գիտնականներ:

Օրինակ, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի, էվոլյուցիոն հաշվարկման և ավտոմատացված դիզայնի կենտրոնի տնօրեն Ռիչ Թերայլը առաջարկում է, որ մեր արարիչը՝ տիեզերական ծրագրավորող է:

Մեր կայքում, Arxangelo-ն, մի քանի տարի առաջ գրել է իր մտորումները Աստծո գոյության մասին, որում անկախ վերոնշյալ գիտնականների տեսության արծածվում է հենց այս միտքը: Հոդվածը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

Դա նշանակում է, որ մենք ապրում ենք հոլոգրաֆիկ աշխարհում և շուրջ բոլորը, ներառյալ նաև մեզ՝ «անիրական է»: «Վայս» ամսագրին վերջերս տված հարցազրույցում, NASA-ի գիտնական Ռիչ Թերայլը քննարկում էր

հեռանկարները՝ հիմնված համակարգիչների շատ արագ զարգացող հնարավորությունների՝ զանգվածային և բարդ աշխարհներ և համակարգեր ստեղծելու վրա:

Сообщение Վարորդն ականատես եղավ անհավանական երևույթի. Սա իսկական հրաշք է, նայեք սպիտակ մեքենային появились сначала на Lurer 24.

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *