Ср. Июн 12th, 2024

Տեսանյութ հրապարակվեց ավիավթարի վայրից։ 6 հոգի կարողացել է փրկվել
Կիրակի օրը Թաթարստանում վթարի է ենթարկվել մի խումբ պարաշյուտիստներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը, որոնցից 16-ը զոհվել են, 6 -ը՝ վիրավորվել:

Կարդացեք նաև՝

Միլանում վթարի ենթարկված թեթև շարժիչով ինքնաթիռի ղեկին եղել է 68-ամյա ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն՝ հայտնում է Euronews-ը:

Սարդինիա կղզի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է Միլանի Լինատե օդանավակայանից թռչելուց հետո և բախվել է դատարկ գրասենյակային շենքին, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր ութ մարդիկ:

Աղետի զոհերի թվում են նաև Պետրեսկուի կինը, 30-ամյա որդին, ինչպես նաև իտալացի գործարար Ֆիլիպո Նաշիմբենեն կնոջ և փոքր երեխայի հետ:

Սկսվել է վթարի պատճառների հետաքննությունը: Որոշ ականատեսներ պնդում են, որ ինքնաթիռը բռնկվել է երկնքում:

Դան Պետրեսկուն Ռումինիայի ամենահարուստ մարդկանցից էր: Նրա կարողությունը գնահատվում է 3 միլիարդ եվրո: Նա ղեկավարում էր շինարարական խոշոր ձեռնարկություն և հիպերմարկետների ու առևտրի կենտրոնների ցանցի սեփականատեր էր:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *