Пт. Май 24th, 2024

 

 

7 շրջանները և Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը գաղտնիքներ է բացահայտում (Տեսանյութ) Հայաստանի Հանրխետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային Ժողովում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ

Ագնեսա Խամոյանի հարցին, բացահայտումներ արեց 2018թ-ից հետո ընթացող բանակցային պրոցեսի վերբերյալ։ «Օրինակ, 2018թ-ին ես կարող էի գալ, տվյալ բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել. «Ժողովուրդ ջա՛ն, ուրեմն բանակցություններն այն կետում են, որ մենք

այժմ ստիպված ենք յոթ շրջաններն վերադարձնել ու արձանագրել, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Շուշի ու այլ տարածքներ»։ Ինչո՞ւ դա չեմ արել։ Նախ` բանակցային բովանդակության բացահայտումը միջազգային սկш նդալի, իրադրության անխուսափելի լարման կբերեր և տպավորություն կստեղծեր,

թե ես պարզապես առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ, որ սենց է վիճակը ու հրաժարվում եմ պայքարել իրադրության որևիցե փոփոխության համար: Բանակցային պրոցեսի այս բացահայտման արդյունքը լինելու էր շատ առավել վատ, քան այն, ինչ կա այժմ»,- նշեց Փաշինյանը: «Երբ որ այդ նույն 1999թ-ից հետո ՀՀ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է

տարածքների փոխանակման բանաձևը ու առաջարկել, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ Հայաստանը երեքքայլանի գործողությամբ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք»»,– նշեց նա։ վարչապետը նաև հիշեցրեց, որ 2017թվականին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն պաշտոնապես հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Տեսանյութը ստորև՝

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *