Пт. Май 24th, 2024

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ բախվել է միանգամից հինգ ավտոմեքենա: Նրանցից մեկը բռնկվել է: Ականատեսների խոսքով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է թռչել հանդիպակաց գոտի եւ բախվել փակ թափքով ավտոմեքենային: Երկու վարորդներն էլ մահացել են:

Ավտոմեքենաները թռչել են տարբեր ուղղություններով եւ բախվել են անցնող մեքենաներին: Mercedes-ը բռնկվել է:

Հենց այս էլիտար ավտոմեքենայում էլ գտնվել են Մելքոնյանը, վարորդը եւ ավտոմեքենայի տերը՝ Րահմաթուլլահ Հաջիեւը:

RENTV-ին հայտնում է, որ մահացու ելքով ավտովթարի մեղավորը չափազանց սիրում էր իր նոր Mercedes-Benz AMG ավտոմեքենան:

Instagram-ում նա կիսվում էր շքեղ ավտոմեքենայի հետ արված լուսանկարներով եւ տեսանյութերով:Հաջիեւն արագությունը գերազանցելու համար տասնյակ չվճարված տուգանքներ ուներ:

Նախնական տվյալներով՝ հենց Mercedes-ի վարորդի վտանգավոր մանեւրն էլ, երբ նա դուրս է թռչել հանդիպակաց գոտի, կարող էր հանգեցնել բախմանը:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *