Ср. Июн 12th, 2024

Արամ Գևորգյանը գրում է. Արցախում զո հված լեգենդար տղերքից մեկի մասին ռեպորտաժ պատրաստելիս նրա մար տական ընկերներից մեկն էր խոսում՝ Անդրեյ Մելքումյանը։ Երբ նկարեցինք, արդեն պետք է դուրս գայինք, մյուս ընկերներից

մեկն ասաց, որ Անդրեյի որդին էլ է զո հվել այս պատերազմում։ Անունը կրկին Անդրեյ է։ Այդ պահին մի քիչ զարմացա, թե ինչու է հայրը որդուն իր անունով կոչել, ու որոշել էի ճշտել այդ տղայի պատմությունը։ Արդեն Երևանում էի, երբ Արցախի
ընկերներիցս

մեկը պատմում է մի աղջկա մասին, ում ամուսինը զ ոհվել է Շուշիում և, որ այս տարվա հունիսին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը Անդրեյի Մելքումյանը։ Ու այդտեղ ես հիշում եմ ձյաձ Անդրեյին ու պատմությունը պարզ է դառնում. Արցախյան առաջին պատերազմին ժամանակ ավագ Անդրեյ Մելքումյանի կինը հղի է լինում։ Կռ իվ մեկնելուց

առաջ նա կնոջն ասում է, որ, եթե տղա ծնվի, իմ անունը կդնես, որ զ ոհվեմ, երեխաս իմ անունը կրի։ Այդպես էլ 1993 թվականին ծնված Անդրեյը դարձավ Անդրեյ Անդրեյի Մելքումյան։ Այս պատերազմում ավաղ նա զ ոհվեց և, ի

տարբերություն իր հոր, չտեսավ որդու լույս աշխարհ գալը։ Ի պատիվ նրա՝ որդուն անվանակոչեցին Անդրեյ… Լուսանկարում՝ Անդրեյ Անդրեյի Մելքումյան Կրտսերն էր

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *