Ср. Июн 12th, 2024

«Չորրորդ իշխանության» հաղորդմամբ՝ Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը, գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:

Վանո Սմբատի Սիրադեղյան (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — հոկտեմբերի 15, 2021), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության

պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից:

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է , մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն

արձակագիր: Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ:։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *