Пт. Апр 19th, 2024

 

Կարդացեք նաև՝

Հարություն Մկրտչյանը գրում է. Հայ լինելը շատ դժվար առաքինություն է… Դու միշտ գիտես, որ աշխարհի ցանկացած անկյունում շարունակում ես մնալ մի փոքր ու ցեղասպ անության ենթարկված
ազգի կարեւորագույն մասնիկը ու բացի ինքդ քեզնից ու քո տան երդիկից պիտի միշտ մի բան ավել անես քո հայրենիքի ու աշխարհի մնացյալ հայերի համար… ու դա համարես պարտականություն…

Եթե դու սա գիտակցում ես` ուրեմն պիտի վարակես այս մտայնությամբ քո ծանոթին, ընկերոջը, բարեկամին, կողակցին,
զավակին` քանզի այս շղթայի համալրման մեջ է մեր գոյատեւման ու պետականությունը պահպանելու երաշխիքը…

Ուզում եմ երկնային Տիրոջը խնդրել, որ ների իմ ժողովրդի բոլոր մեղքերը, հատկապես նրանք, որոնք գործել ենք իրարու հանդեպ` քանզի դրանք կրկնակի ծանր են…

Ուզում եմ երկնային Տիրոջը խնդրել, որ հետայսու քաղցր աչքով նայի մեզ, խաղաղություն ու առատություն սփռի հայոց աշխարհի վրա,
Իրական ու բացարձակ անկախություն կերտելու դռներ բացի մեր առաջ, խոհեմության, ներողամտության ու ազնվության համար տեղ բացի մեր սրտերում …

Անկախությունն ու 30-ամյա Հայաստանը կերտողները ընկած տղերքն են,ու մենք միշտ պիտի հիշենք, որ պարտք ենք էս տղերքին ոչ ավել, ոչ պակաս մի ողջ ՀԱՅՐԵՆԻՔ… Փա՛ռք, հավերժ փա՛ռք ձեզ…
Մենք հասարակ մա հկանացուներ ենք,
դուք ու Հայաստանի Հանրապետությունը` ԱՆՄ ԱՀ …

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *