Чт. Мар 28th, 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ Հրապարակի ունեցած տեղեկությունների քիչ առաջ կյանքից հեռացել է երգիչ, երգահան Հայկոն։ Ցավակցում ենք հարազատներին, ընտանիք անդամներին ու ամբողջ հայ ազգին: Ձեզ ենք ներկայացնում նրա մասնակցությամբ վերջին հաղորդումը, որն առանց արցունքների անհնար է նայել։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։ Երգիչը 44 տարեկան էր:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *