Сб. Апр 20th, 2024

 

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,

բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում

են վարորդի, մահացածի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածը գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *