Пт. Мар 29th, 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում։ Ինչ-որ քրեական գործի շրջանակում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է տեղափոխվել մեղադրյալ Սերոբ Դավթյանը, ով ավագ քննիչ

Հովսեփյանի աշխատասենյակ է բերվել, որտեղ ավագ քննիչը նրա պաշտպանության իրավունքը բացատրելու մասին արձանագրություն կազմելիս է եղել, երբ Ս․ Դավթյանը հայհոյանքներ է հնչեցրել, ապա փորձ է արել քննիչի աշխատասենյակից դուրս գալ։ Ավագ քննիչ Հովսեփյանը հորդորել է, իսկ

հետո՝ պահանջել, որ Ս․Դավթյանը չխաթարի աշխատանքային բնականոն վիճակը, պահպանի կարգ ու կանոն, սակայն մեղադրյալը չի ենթարկվել քննիչի օրինական պահանջներին և հարձակվել է նրա վրա։ Այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, մեղադրյալը ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *