Чт. Апр 25th, 2024

Արդյո՞ք ժամանակակից իրողություններում պետք է զբաղվել բանջարեղենի և մրգերի պահածոյացմամբ։ Արդյո՞ք ես պետք է իմ ժամանակն ու էներգիան ծախսեմ դրա վրա: Ի վերջո, այժմ ցանկացած պահածո կարելի է գտնել մոտակա սուպերմարկետում։ Ես ուզում եմ արտահայտել իմ կարծիքը։ Ինչու եմ ես մտածում այս մասին: Հիմա կասեմ. Մի երկու օր առաջ ինձ զանգահարեց բարեկամուհիս։ Նա հարցրեց, թե պահաշոյացրած դդմիկ ունե՞մ:

Նրա ամուսինը շատ էր ուզում դդմիկով բլիթներ: Ես իհարկե ունեի և ասացի, որ գա, ինչքան ուզում է, վերցնի։ Շաբաթ օրը նա եկավ իմ տուն։- «Միթե՞ չես հոգնել պահածոներ պատրաստելուց, խանութում ամեն տեսակ պահածո կա, կարող ես գնալ ու գնել, ինչու ես այդքան չարչ արվում»: Ես հազիվ ինձ զսպեցի, մտածում եմ՝ «ինչո՞ւ չգնեցիր, այլ ինձանից դդմիկ խնդրեցիր»։ Իհարկե, ես այս խոսքերը բարձրաձայն չհնչեցրի, այլ ամեն ինչ վերածեցի կատակի։

Նշենք, որ այս բարեկամուհիս նրբանկատ մարդկանցից չէ։ Այդպիսի մարդկանց մասին ասում են՝ «այն, ինչ մտքի մեջ է, լեզվի վրա է»։ Այդ իսկ պատճառով ես նրա հետ սերտ չեմ շփվում։ Սակայն, քանի որ դա արեցի, որոշեցի, որ պարկեշտության կանոններից ելնելով նրան թեյ հյուրասիրել, և գնացինք խոհանոց։ Հենց այդ ժամանակ ես դդմիկի խավիար էի պատրաստում։ «Լսիր, չե՞ս ափսոսում, որ քո ժամանակը վատնում ես պահածոներ պատրաստելու վրա:Այժմ խանութներից կարելի է գնել ցանկացած պահածո, այդ թվում՝ խավիար։

Դու նախորդ դարի մնացորդ ես, կարող ես այդ ժամանակը տրամադրել ավելի օգվտակար բաների վրա, թատրոն գնալ, կամ … չնայած.. Դուք փողի խնդիր ունե՞ք»: Ես այլևս չկարողացա համբերել. «Լսիր, եթե խանութում ամեն տեսակ պահածո կա, ինչու ինձանից խնդրեցիր: Կարող ես գնալ և գնել, մենք փողի խնդիր չունենք, բայց գերադասում ենք տան պատրաստածը»: Նրա գնալուց հետո ես մտքերի մեջ ընկա, չէի կարողանում հանգստանալ: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *