Пт. Апр 19th, 2024

Զինված ապստամբություն Երևանում
Հիմնական հոդված՝ Զինված ապստամբություն Երևանում (2016)
Ոստիկանության զորամասի գրավում

2016թ.-ի հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբի 30-ից ավել անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը[2]։

Քաղաքական պահանջների ներկայացում
Ոստիկանության զորամասի գրավումից հետո Սասնա Ծռեր խմբի անդամների կողմից ներկայացվեց իրենց քաղաքական պահանջները, որոնք էին․

1.ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,
2.Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,
3.ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,
4.Անցումային կառավարության ձևավորում,
5.Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ[3]։

Բնակչության դիրքորոշումը
Զինված հարձակմանը հաջորդած ժամերին, երբ հստակեցվեց Սասնա Ծռեր խմբավորման կատարած զինված հարձակման նպատակները, հայ հասարակության շրջանում սկսվեցին խմբին աջակցող բազմատեսակ ակցիաներ, այդ թվում բազմամարդ հանրահավաքներ Երևանում, մարզերում։ Ժողովուրդը նրանց համարում է հայ ժողովրդի նվիրյալ զավակներ որանք ապստամբել են Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմի դեմ։ [4]։

Սասնա Ծռեր խմբավորումն արվեստում
Սասնա Ծռերին է նվիրված հեղինակ կատարող Ելենա Նիկողոսյանի «Ով Սասնա Ծռեր» և «Որդան Կարմիր» խմբի «Քա՛յլ արա» ստեղծագործությունները։

https://www.youtube.com/watch?v=z38HiO6Xht8

 

 

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *