Пт. Апр 26th, 2024

Հայր մեր, որ երկնքում ես, ընդունիր աղոթքս շնորհակալության, որ ուղղված է Քեզ, որը ասում եմ Քեզ ամեն վայրկյան, ամենուր, անգայթ ու անտրտունջ, բարձրաձայն թե լռելյայն: Շնորհակալ եմ Քեզանից, որ կարողացար ընդունել ինձ, լսել, հասկանալ, երբեք չհոգնել ինձ ականջալուր լինելուց ու ավելի շատ, երբ նեղված էի ու խռոված աշխարհից ու բոլորից, թույլ տվեցիր ինձ համարձակորեն բացել սիրտս Քո առաջ,մեղքերս լվանալ ափերիդ մեջ, չամաչել զղջմանս արցունքներից, կուչ գալ անզորությունից, բայց զորեղանալ՝ Քեզ հետ զրուցելով, սթափվել՝ Քո ձայնը լսելով, երջանկանալ՝ Քո ներումը զգալով:

Շնորհակալ եմ,Տեր իմ, որ սովորեցրիր ինձ ճախրել, երբ թևաթափ էի, հաստատուն կանգնել հողին, երբ հազիվ էի քայլում՝ դառնալով ինձ նեցուկ, պաշտպան ու հենարան, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր հավատալ հրաշքներին, ստանալ Քեզանից երանելի խաղաղությունը, վերանալ աշխարհից ու դառնալ Քո մի մասնիկըՇնորհակալ եմ Քեզանից, որ ինքդ էլ, բնակվելով իմ մեջ, մաքրեցիր հոգուս ու մտքիս աղտ-աղարտները, որ երբեք չլքեցիր ինձ՝ մոլորյալ զավակիդ, սիրեցիր ՝ փոխադարձը անմիջապես չստանալով, և համբերությամբ ու հաստա տակամորեն սպասեցիր, մինչև ինքս դարձի կգամ, ինքս կհասկանամ ամենաստեղծ ու ամենատես Բարձրյալիդ բարի կամքն ու մարդասիրությունը, կընդունեմ ու կփարվեմ Քեզ, կսիրեմ ու կպաշտեմ առհավետ: Շնորհակալ եմ, Տեր իմ,որ

ՀԱՎԱՏԱՑՐԻՐ ինձ ՔՈ ՍԻՐՈ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ, սովորեցրիր սիրել այդ սերը, ՀՈՒՍԱԴՐԵՑԻՐապրել դրանով առմիշտ: Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ՍԻՐԵԼ ՔԵԶ, երջանկանալ այդ զգացումից ու ստանալ բազմապատկվածն այնպես, որ կարողացա սիրել աշխարհը, մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, բաշխել այդ սերը նրանց էլ ու չհոգնել պատմելուց բոլորին Բարձրյալիդ կատարած հրաշքների մասին: Շնորհակալ եմ Քեզանից, Տեր իմ, որ ծնվածս օրից իմ կողքին ես, օգնում ու սիրում ես ինձ, փառքով ու լույսով պահպանիր ինձ առհավետ: Ամեն:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *