Пт. Мар 29th, 2024

Անգլիայի 32-ամյա բնակչուհի, երեք երեխաների մայր Տեա Վինսենթը, տենելով իր տնից ոչ հեռու ֆուտբոլ խաղաղցող 14-ամյա տղաներին, առաջարկել է նրանց ջուր խմել, ապա փորձել է գայթակղել, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի հաղորդմամբ` անգլուհին խոհանոցում զրույց է ունեցել պատանիների հետ, ապա նրանցից մեկին հրավիրել է երկրորդ հարկի ննջասենյակ և ամբողջովին մերկ վիճակում ներկայացել նրա դիմաց ու փորձել գայթակղել:«Նա ինձ վերև կանչեց, և ես մտածեցի, որ նա այնտեղ խաղային բարձակ ունի կամ հեռուստացույց… Նա ինձ խնդրեց նստել մահճակալի վրա և կարճ ժամակով դուրս եկավ սենյակից: Իսկ երբ վերադարձավ, մերկ էր»,- պատմել է տուժողը:

Այնուամենայնիվ, տղան կարողացել է ճիշտ ժամանակին փախուստի դիմել: Նա եղելության մասին պատմել է ծնողներին:

Նշվում է, որ Վինսենթը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, թե կարծել է` տղան 16 տարեկան է: Դատական գործընթացը շարունակվում է:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *