Чт. Апр 25th, 2024

Իրավիճակը կտրուկ լարվել է. Մոտ ապագայում ռազմական գործողություններ են սպասվում. Մովսես Հակոբյանը նշել է ուղղությունները

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում. Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաեւ ականանետեր ու կիրառում հոգեբանական ճնշում՝ բարձրախոսով պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ նախօրեին երեկ ուշ երեկոյից Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։

«Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է գեներալ-գնդապետը։Պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։

Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է ՊՆ ԳՇ-ն և ռազմական վերնախավը, գեներալ-գնդապետը նշել է, որ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *