Чт. Апр 18th, 2024

2011 թվականի լուսանկարներ են՝ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի լույս աշխարհ գալուց երեք օր անց: ՀՀ վաստակավոր արտիստը որդուն առաջին անգամ լուսանկարելու հնարավորությունն ու հայր դառնալու մասին պատմել է Newmag-ին: Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը: Ամանի ծնվելուց մի քանի օր առաջ հարցազրույցի ընթացքում ոգևորված, երջանիկ անկեղծանում էր.

«Այս ամբողջ ինն ամիսների ընթացքում սա եղել է մեր ամենաց ավոտ թեման` ում նման է լինելու Արմանը: Ես չափազանց ծանր էի տանում: Իսկ Անահիտն ամեն ամիս գնում էր ուլտրաձ այնային ապարատով հետազոտվելու, եթե հնարավարություն լիներ, պատրաստ էր մի քանի կամերաներով կապ հաստատել որդու հետ:

Առաջին անգամ, երբ 4 D սարքով ձայնագրել էր երեխայի պատկերը, շ ոկի մեջ էի ընկել` Անահիտին չափից շատ էր նման ու ս թրեսից այդ օրը մեքենաս խփեցի»,-ամիսներ անց արդեն այս մասին Հայկոն ժպիտով էր պատմում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *