Пт. Апр 19th, 2024

Բոլոր կենսաթոշակառուների համար թոշակները առաջիկայում կբարձրանան 10 տոկոսով, բայց այլ մեխանիզմով կգործի այն։ Այսինքն, եթե թոշակառուն քարտով է ստանում թոշակը և առևտուրն էլ քարտով է կատարում, ապա կստանա զեղչեր:

Press24.am | Լավ լուր թոշակառուների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ։ Ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որը մի քանի նշանակություն ունի.

Առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ այս ամենի արդյունքում ավելի արդյունավետ կդարձնենք մեր սոցիալական քաղաքականությունը և կգտնենք կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- նշեց վարչապետը:

Այս համակարգը կունենա և՛ սոցիալական, և՛ կնպաստի կանխիկի շրջանառության կրճատմանը,- հավելեց վարչապետը։

Հույս հունեմ, որ այս ծրագիրը կհամաֆինանսավորվի կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից: Սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է։

Ըստ վարչապետի երրորդ նշանակությունն այն է, որ այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում առավել արդյունավետ կկարողանանք դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը։

Լավ լուր. Նոր փոփոխություններ թոշակառուների համար. Մանրամասներ

Գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել,- հույս հայտնեց կառավարության ղեկավարը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *