Сб. Апр 20th, 2024

Հրապարակը գրում է.«Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո մեր վարորդներն արդեն փոփոխություններ են արձանագրում ճանապարհային ոստիկանության աշխատանքում․․․

Եվ դա հատկապես այն օրվանից, երբ Փաշինյանն այցելեց ոստիկանություն ու հանձնարարեց առաջնորդվել ավելի շատ կանխարգելելու,այլ ոչ՝ տուգանելու մեթոդով, բայց և ընդգծեց՝ դա չի նշանակում անտեսել խախտումները․․․

Փաշինյանի այս հանձնարարությունը, պարզվում է, իր պտուղներն է տալիս արդեն․․․Շատ վարորդներ արդեն հաճելիորեն զարմացած են նրանից, որ ամրագոտին չգցելու համար ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է իրենց ու տուգանելու փոխարեն ուղղակի քաղաքավարի

ձևով խնդրել է ամրակապել գոտին․․․․Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանում լրիվ այլ իրավիճակ էր․ ՃՈ տեսուչը կանգնեցնում էր վարորդին ու սկսում «կեղտ» բռնել, եթե տեսնում էր չի ստացվում որևէ կերպ տուգանք գրել, «նավսյակի» ամրագոտու ակտ էր գրում․․․

Էլ չենք ասում, որ իսկապես ամրագոտի գցած չլինելն էլ վարորդի համար մի իսկական հանցանք էր, որը պետք է անպայման պատժվեր 5000 դրամով։

Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր | Ֆակտոր տեղեկատվական  կենտրոն

Հիմա մոտեցումը 180 աստիճանով փոխվել է․․․Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն, օրինակ, այս առնչությամբ գրել է․ «Սևան-Երևան 42-րդ կիլոմետրին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տղաները կանգնացրին մեքենաս՝ ասելով․․․

«Բարև Ձեզ, ավագ տեսուչ Դավթյան։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամրագոտին չեք ամրացրել, պետք է խնդրեմ ամրացնեք և նոր շարունակեք երթևեկել․․․Բարի ճանապարհ Ձեզ, հարգելիս»։ «Մեղքս ընդունում եմ, հարգարժան, պարոն տեսուչ ջան և հայտնում իմ շնորհակալությունը հորդորի համար»․․․

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *