Чт. Апр 25th, 2024

Խնամիս շատ է իրեն քաղաքացու տեղ դնում։ Մոռանում է, սակայն, որ ինքը գյուղում էր ապրում մինչև վերջին մեկ տարին։ Մի քանի ամիս է, ինչ հեռավոր գյուղերից տեղափոխվել են Երևան, տուն գնել այստեղ։ Իսկ մենք միշտ Երևանում ենք ապրել։ Այո՛, թեև քաղաքի ծայրամասում, սակայն, այնուամենայնիվ, առավել մոտ քաղաքին, քան նրանք։

Ինչևէ, իրականում փաստորեն կարևոր չէ, թե որտեղ ենք ապրում, կարևորը ինքնավստահությունն է, որ նրանք ունեն։

Ուրեմն՝ էն օրը հերթական անգամ հյուր են եկել մեզ՝ իրենց աղջկան տեսնելու։ Մեկ էլ չեմ հիշում արդեն, թե ինչից խոսք եղավ, մեկ էլ խնամիս սկսեց իր առաջադեմ համարվող գաղափարներն անգիր կրկնել։ Չէի հասկանում, թե ինչու է էդ ամենն ասում, մեկ էլ լսեցի էս արտահայտությունն ու ամեն բան իր տեղն ընկավ։

Ավարտելով խոսքը՝ սուտի առաջադեմ խնամիս ասաց․ «Դե, գեղացիները դա լավ չեն հասկանա»։

Ինձ ու մեր ողջ ազգին նկատի ուներ, դա արդեն պարզ է։ Հիմա մտածում եմ՝ ոնց դրա պատասխանը տամ, որ հանգստանամ։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *