Чт. Апр 25th, 2024

Կարդացեք նաև՝

Կան վայրեր, որտեղ հասարակական նորմերի համաձայն, հայուհու ոտքը չպետք է մտնի։ Գաղութն այդ վայրերից է։ Սակայն այսօր Հայաստանում կանանց ու անչափահասների համար քրեակատարողական հիմնարկ կա։ Իսկ դա նշանակում է` ոմանց քույրերը, կանայք, մայրերն ու նույնիսկ տատերն այստեղ պատիժ են կրում։«Աբովյան» ՔԿՀ–ում 75 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կա ու մեկ անչափահաս։

Կանանց գաղութ

Ի տարբերություն ազատազրկման այլ վայրերի, «Աբովյան» ՔԿՀ–ն դրսից ասես մասնագիտացված քաղաք լինի. շուրջբոլորը կանաչ է, բնակարանները գեղեցիկ վարագույրներ ունեն, մուտքի մոտ երեք կատու են մլավում։ Նրանք փորձում են ներս սողոսկել, իսկ հիմնարկի աշխատակիցները թույլ չեն տալիս։

Ժպտերես աշխատակիցները, բարեհամբյուր պետն ու պրակտիկանտ ուսանողները սարսափ չեն առաջացնում, նույնիսկ հակառակը։ Սակայն պատկերը կտրականապես փոխվում է, երբ անցակետում հանձնում ես մոտդ եղած ամեն ինչ` գումարը, զարդերը, հեռախոսը, փաստաթղթերն, ու հետևիցդ շրխկոցով փակվում է մի քանի կողպեքով պահպանվող երկաթե դուռը։

Բարձր ցանկապատերը, փշալարը, խրատական մեջբերումներով պաստառներն ու մեզ ուղեկցող համազգեստով մարդիկ մշտապես հիշեցնում են` ուր ենք եկել։ Ամենուր ճնշող լռություն է, ինչը խախտում են միայն սեփական ոտնաձայներն ու ինչ-որ տեղից լսվող վարսահարդարիչի ձայնը։Մի քանի րոպեից պարզվում է, որ այն բանտարկյալների շենքում է միացված։ Կանայք պատրաստվում են մասնակցել Սպիտակի երկրաշարժի երեսնամյա տարելիցին նվիրված միջոցառմանը։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *