Пт. Мар 29th, 2024

Հայկոն բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է․ ընտանիքի անդամ

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Հայկոյի նախկին կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանած անձը ներկայացած որպես Հայկոյի քույր։

«Հայկոն սովորական բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է»,- ասաց նա։ 

Երգիչն այս պահին հիվանդանոցո՞ւմ է՝ հարցին ի պատասխան պատասխանեց․

Հայկո

«Համենայնդեպս ծայրահեղ ծանր վիճակում չէ, ինչպես գրում են։ Նորմալ բուժում է ստանում, ոչ մի խնդիր չկա»։

Նշենք, որ լուրեր են տարածվել, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով։

Ըստ տեղեկությունների՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ գտնվում է երգիչը: 

Հավելենք, որ տարիներ առաջ Հայկոյի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա բուժում էր ստացել Գերմանիայում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *