Чт. Апр 18th, 2024

https://www.youtube.com/watch?v=MSImNFPxW7c

Կարդացեք նաև՝

Բռնության ենթարկված նորածիններն ու փոքրիկ երեխաները հուզական սթրես են ապրում, ինչը կարող է վնասել նրանց ուղեղի բնականոն զարգացումը և դանդաղեցնել ճանաչողական ու զգայական զարգացումը:

Վարքային փոփոխությունները դրսևորվում են նաև ջղագրգիռությամբ, քնի խանգարումներով, հուզական վշտով, միայնակ մնալու վախով, տարիքին ոչ համապատասխան վարքով, զուգարանին վարժվելու դժվարություններով և լեզվական խնդիրներով: Հենց ամենափոքր տարիքում է, որ ուղեղում ձևավորում են հետագա ֆիզիկական ու հուզական զարգացման համար պատասխանատու բջիջները:

Բռնության զոհ դարձած երեխաները, մեծանալով, շարունակում են խնդիրներ ունենալ: Տարրական դպրոցական տարիքի երեխաները հիմնականում ավելի շատ խնդիրներ են ունենում տնային աշխատանքներ կատարելիս, ավելի վատ են կենտրոնանում: Նրանք, որպես կանոն, այդքան էլ լավ չեն սովորում դպրոցում:

Բռնության զոհ դարձած երեխաների ներանձնային և վարքային խնդիրները կարող են վերաճել փսիխոսոմատիկ հիվանդությունների, դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության միտումներ առաջացնեն:

Հետագա կյանքում այս երեխաներն ավելի են հակված լինում ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելուն, անչափահաս տարիքում հղիանալուն և հանցագործություն իրականացնելուն, քան բռնությունից զերծ միջավայրում մեծացած երեխաները:

Հետազոտությունները փաստում են, որ երեխաների սոցիալական զարգացումը նույնպես տուժում է: Որոշ երեխաներ կորցնում են մյուսներին կարեկցելու կարողությունն ու զգացմունքայնությունը: Մյուսները մեկուսանում են՝ շփվելու դժվարությունների և թույլատրելին-անթույլատրելիից զատելու անկարողության պատճառով՝ չկարողանալով ընկերներ ձեռք բերել:

Շատ հետազոտություններ են փաստում, որ ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաներն ավելի ագրեսիվ վարք են ցուցաբերում և երեք անգամ ավելի հավանական է՝ կռիվների մեջ ներգրավվեն:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *