Сб. Апр 20th, 2024

Հայաստանի «կուրատոր» ՌԴ դեսպան Կոպիրկինը եւ Նիկոլ Փաշինյանը«Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահների տեղակայման վերաբերյալ քննարկումներին», ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը․․

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դեսպանն ասել է․ «Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների դիրքերը տեղակայված են ի լրումն այն ծառայության կետերի, որոնք ավանդաբար հատկացված էր ռուս սահմանապահներին: Խոսքը Իրանի և Թուրքիայի հետ սահմանի մասին է»․․

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հնարավորությունը․․

Եթե լրջորեն քննարկվում է «հայ-ադրբեջանական սահմանի» ողջ երկայնքով Ռուսաստանի կամ ՀԱՊԿ սահմանապահների տեղակայման հարցը, դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը վերջնականապես ճանաչում է 44-օրյա պшտ երш զմի արդյունքները և «հայ-ադրբեջանական սահմանը»: Ավելի ճիշտ չէ՞ այն կոչել շփման գիծ և այնտեղ տեղակայել ոչ թե ռուս սահմանապահներին, այլ միջազգային ուժեր․․

Եվ երկրորդ կարեւոր հարցը․ եթե ռուս սահմանապահները կանգնեն Իրանի, Թուրքիայի, իսկ այժմ այսպես կոչված «Ադրբեջանի հետ սահմանին», ապա Հայաստանին կմնա միայն սահմանը Վրաստանի հետ․․

Արդյոք Ռուսաստանը առաջարկել է իր վերահսկողության տակ վերցնել նաև հայ-վրացական սահմանը։ Տեղին է հիշել, որ Թբիլիսին բազմիցս մտահոգություն է հայտնել, որ ռուսական զորքերը կարող են հայտնվել անմիջապես իրենց «թիկունքում»․․

Դեսպան Կոպիրկինի սեթեւեթանքը, թե Ռուսաստանը դեռ քննարկում է Փաշինյանի առաջարկը, հուշում է այն մասին, որ Մոսկվան բացի նրանից, որ ինքն է սահմանը որոշելու «խորհրդային» քարտեզների հիման վրա, որոշակի այլ պայմաններ է առաջ քաշել․․

Արդյոք դրանք վերաբերում են հայ-վրացական սահմանին, ինչը Հայաստանի լիարժեք մեկուսացումն է նշանակում: Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են հայտնվում, որ Տավուշում ռուսները հենակետ են տեղադրում․․

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *