Пт. Мар 29th, 2024

«Մենք էդ գիշեր չքնեցինք». ինչ են պատմում մեկ օր գերության մեջ մնացած երիտասարդների հարազատները

News.am-ը գրում է․ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18-ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել, բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։

«Երեկ ուշ երեկոյան խոսել եմ ամուսնուս հետ, երբ իրեն ռուս սահմանապահները տեղափոխում էին մեր տարածք։ Ասում էր, որ լավ է, եւ իրեն Գորիս են տեղափոխում։ Այսօր իր հետ չեմ խոսել, տեղյակ չեմ, թե ուր է, երեկվանից հետո անհասանելի է այն համարը, որով զանգել էր։

Հիմա սպասում եմ, որ տեսնեմ եմ՝ ուր է, հույս ունեմ, որ մեր տարածքում է»,- News.am-ի հետ զրույցում պատմեց 36-ամյա Հակոբ Հակոբյան կինը՝ Ալինա Գեղամյանը։


Նա պատմեց, որ ամուսնու գերեվարման լուրը իմացել է երեկ՝ հետախույզ Վովա Վարդանովի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում նա հայտնել էր, որ Քասախի երկու բնակիչների թուրքերն առեւանգել են, եւ ռուս սահմանապահները գնացել են նրանց հետեւից։

«Ինձ համար արդեն պարզ էր, որ խոսքը ամուսնուս եւ մեր մյուս հարազատի մասին է։ Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել էի ժամը 5-ին։ Երեխաներին պիտի տանեի լողի, զանգեցի, որ իմանամ՝ ուր է, սպասե՞մ, թե՝ չէ։

Ինքն ընդամենն ասաց, որ իրեն այլազգիները կանգնեցրել են, ես էլ հարցրեցի՝ ադրբեջանցինե՞րը, ասաց՝ հա, չհավատացի, հարցրեցի՝ կատա՞կ ես անում, պատասխանեց՝ ոչ, քո արեւ բռնել են, բայց ինչ-որ թուղթ պետք է ստորագրեին ու բաց թողեին։ Դրանից հետո իր հեռախոսահամարն անհասանելի է դարձել, մենք էլ կապ չենք ունեցել»,– պատմեց Ալինա Գեղամյանը։


Ազգականներ՝ 36–ամյա Հակոբ Հակոբյանն ու 20–ամյա Արամ Սարգսյանը ուղեւորվել են Սյունիք, որպեսզի Արամը տեսակցի Կապանում ծառայող իր ընկերոջը։ Մեզ հետ զրույցում Արամի հայրը՝ Հրաչ Սարգսյանն ասաց, որ  որդին երկու ամիս է, ինչ զորացրվել էր, 44–օրա պատերազմի մասնակից է եղել։

«Առավոտյան մորն ասել է, որ գնում է ընկերոջը տեսակցության, ում հետ ծառայել է։ Ընկերը Կապանում է ծառայում։ Մեր հարազատներից մեկի հետ է գնում, նրա մեքենայով։

«Մենք էդ գիշեր չքնեցինք։ Հետո գնացինք Գորիս, դիմեցինք մեր սահմանապահներին, ասացին՝ սպասեք։ Էդպես սպասեցինք մինչեւ ժամը 5-ը, հետո ասացին, որ հնարավոր չէ, երեխուն չեն կարում տան։ Հույսներս կտրած հետ եկանք, ասացին՝ գնացեք, մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,– պատմեց Հրաչ Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *