Ср. Апр 24th, 2024
mother and child girl reading a book in bed before going to sleep

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմ ահ հոգով և վերած նեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում,

այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողո րմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մե ղքերն ու հանցա նքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբ ախտությունից և չ ար ճանապարհից:Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը

լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:Քո ողո րմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *