Пт. Мар 29th, 2024

Ռուսաստանաբնակ լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամի ալիքում գրառում է կատարել՝ փոխանցելով Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրների տեղեկությունները, ըստ որոնց, նրա թիմն ընդվզում է: «Երեկ երեկոյան թիմի մի քանի ակտիվ անդամներ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, քննարկել են ստեղծված իրավիճակը»,-գրել է Գաբրիելյանովը՝ հավելելով, որ քննարկման հիմնական լեյտմոտիվը եղել է «մեր կյանքը վերածվել է դժոխքի» միտքը: Գրառման մեջ նաև նշվում է, որ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է. «Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն ուժայինների մերժումից հետո, ինչպես միշտ, սկսել է խմել։

Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղելի արդարացում մտածեց Փաշինյանի համար, ով նախկինում արդեն ունեցել էր կորոնավիրուս, իբրև թե նա ինքնամեկուսացված է։ Ինչպես վարչապետի անվտանգության տղաներն են կատակում՝ Նիկոլը շշով ինքնամեկուսացել է»։

168.am-ը զրուցեց պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյո՞ք զգուշացումներ ստացել է, ի պատասխան՝ նա նշեց, որ ոչ մի զգուշացում չի ստացել. «Ես հենց նոր եմ իմացել ու ծիծաղս հազիվ եմ պահում»: Հարցին էլ, թե չի՞ վախեցնում իր անձի շուրջ նման քննարկումները, շարունակելո՞ւ է արդյոք իր բողոքի գործողությունները, հասարակական գործիչը պատասխանեց. «Ոչ, չի վախեցնում. վախեցող լինեի, կմտնեի տուն՝ դուրս չէի գա: Էդ ումի՞ց պետք է վախենամ որ»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, մեկնաբանելով նրա բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից, հայտնել էր. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *