Пт. Мар 29th, 2024

Անկեծ ասած երկար էի մտածում, թե արժեր արդյոք գրել թե ոչ, սակայն կարծում եմ, որ բոլոր դեպքերում ճիշտը արտահայտվելն է։ Բոլորը գիտեն թե ես ու իմ ընտանիքը որքան էր սատարում Ձեզ՝ մշտապես լինելով Ձեր կողքին։ Դեռևս անցյալ տարի՝ հոկտեմբեր ամսին ես ժամանեցի իմ պատմական հայրենիք՝ Հայաստան․․․

Կարևոր հանդիպում ունեցա Ձեզ հետ, որի համար երկար էի հպարտանում։ Հանդիպման ժամանակ խոսեցինք տարբեր թեմաներից, մեր համատեղ հայրենիքից, նրա զարգացման տարբեր ծրագրերից․․․

Ես ավեի քան վստահ էի, որ Հայաստանին շատ լուսավոր ապագա է սպասվում ու տպավորված էի այդ հանդիպումից։ Հիշում եմ թե ինչպես էր երկու-երեք տարի առաջ ողջ հայ ժողովուրդը մի բռունցք դարձած դուրս էր եկել փողոցներ ու պայքարում էր իր իրավունքների համար․․․

Պայքարում էր վաղվա լավ Հայաստանի, արդար ու հարուստ Հայաստանի համար։ Երեխայից մինչև ծերունի գալիս էին Ձեր ետևից, քանի որ Դուք հույս էիք նրանց համար, քանի որ Դուք լույս էիք նրանց մութ կյանքում․․․

Հայաստանում ապրող հայերի հետ մեկտեղ ցնծում էր նաև սփյուռքը։ Ամերիկաբնակ հայերը նույնպես շատ էին ոգևորվել ու կանգնել էին Ձեր կողքին․․․

Մենք գիտեինք, որ Դուք չունեք պրոֆեսիոնալ թիմ, սակայն մենք միևնույնն է հավատացինք Ձեզ, քանի որ վստահ էինք, որ անելու ենք ամեն ինչ մեր հայրենիքի համար․․․

Ինչպես արդեն ասացի, ինձ համար շատ դժվար էր խոսել այս մասին, ու ես երկար էի մտածում արժեր արդյոք թե ոչ, սակայն, ցավոք սրտի, այլևս հնարավոր չէ մնալ անտարբեր ու չարտահայտվել․․․

Հարգելի պարոն Փաշինյան, նախապես նշեմ, որ ես Ձեզ ամենևին չեմ համարում դավաճան, չեմ մտածում, որ Դուք դիտավորյալ արել եք բաներ, որը բերեց այսօրվա անպատմելի ցшվпտ իրավիճակին․․․

Սակայն, անկեղծ լինելու համար պետք է նաև ասեմ, որ արդեն երկար ժամանակ հետևելով Հայստանում կատարվող իրադարձություններին, կարծում եմ, որ Դուք պետք է գնաք, պետք է հեռանաք և նոր ընտրություններ կազմակերպեք․․․

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես այդքան էլ լավ չեմ քաղաքականությունից, բայց սա ինձ համար վեր է քաղաքական խաղերից, սա հիմնովին այլ բան է։ Պարոն վարչապետ, Դուք լավ եք տեսնում թե ինչ վիճակի է այսօր հասել մեր երկիրը ու վախենամ, որ նոր ու մեծ ցնցпւմները բացառված չեն։ Իսկ այդ ցնցումները շատ վտանգավոր են․․․

Վտանգից խուսափելու ամենաճիշտ ելքը Ձեր հեռանալն է ու նոր ընտրությունների գնալը։ Հավելեմ նաև, որ ես չեմ համակրում ընդիմության ներկայացուցիչներին ու իմ այս խոսքերը թող չընկալվի թե ես իբրև նրանց հետ եմ․ ամենևին ոչ․․․

Ինձ պարզապես մտահոգում է հետագա լարվածության մեծացումն ու դրա հետևանքով բшխումներն ու ցնցпւմները․․․

Բոլոր դեպքերում ուզում եմ հույս հայտնել, որ մեր ժողովրդին կհաջողվի խուսափել հետագա վտшնգներից ու հետայսու մենք մի բռունցք դարձած կսկսենք հզորացնել մեր հայրենիքը՝ Հայաստանը։ Թող որ գալիք տարին լինի դրա սկիզբը ու հետայսու յուրաքանչյուր օր բոլորս աշխատենք ու ապրենք ի շահ մեր Հայաստան աշխարհի

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *