Пт. Мар 29th, 2024

«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Սիրված երգչին վերջին հրաժեշտն են տալիս բազում

երգիչ-երգչուհիներ, դերասաններ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում Հայկոյին էսպես բնութագրեց․

«Հրաշալի մարդ, մաքուր եգեցողությամբ։ նա ստեղծեց իր ուրույն ոճը ու մնաց անդш վաճան իր արվեստին։Հայկոն սիրահարների մեծ բանակ ուներ, որոնք հետևում էին իրեն։ Եւ շատ լավ մարդ էր, եւ շատ ազնիվ էր բոլորի հանդեպ։ Բարի, կամեցող, սեր կար իր մեջ, շատ սեր։

Պատահական չէ, որ իր երգերի մեջ սերն ամենաշատ տեղն է գրավում։ Այդպես էլ կմնա մեր հիշողություններում, նաև էն մաքրամաքուր երաժշտությունները, որոնք գրում էր Հայկոն։ Ինքն իր գույնն ուներ մեր երկրում ու այդ գույնն այսօր չկա, չի լրացվելու ոչ մի կոմպոզիտորի կողմից»։ Երգիչ Արամեն էլ նշեց, որ Հայկոն

ապրող, արարող տեսակ էր։ «Ինքը մի քիչ մեզ բարիացրեց, մեկս մյուսի հանդեպ։ Բոլորս էլ ընկերություն ենք արել ու ամեն լավ առիթների միասին ենք եղել»,- նշեց նա։
Արամեն նաև կիսվեց հիշողություններով. «Միասին մեկնում էինք Իրան համերգի։ Ես ինքնաթիռից շատ եմ վախենում, նստեց իմ կողքը և խաղ էր խաղում, ասում եմ՝ Հայկո, լավ էլի, գոնե մի քիչ չե՞ս վախենում, ասաց՝ «չէ ախպեր, թուլացի, նորմալ է»։ Երանի նման օրեր շատ

ունենայինք։ Ինքը հումորվ էր, ամեն հարցում թեթև, պոզիտիվ, ցույց էր տալիս, որ աշխարհի ամենաուրախ, երջանիկ մարդն է, միանշանակ դրանոմ կար ճշմարտություն, սակայն իր սիրտում ինչ կար, մենք չենք կարող ասել, երևի դա գտնենք իր երգերում»։ Նա նաև նշեց, որ Հայկոն մեծ ներդրում ունի հայկական երգարվեստում։ «Երբ այսօր Մետրոյում, Երևանի փողոցներում, Հանրապետության հրապարակում հնչում են նրա

երգերը, արդեն պատկերացրեք, թե ինչ արժեք ունի մեր ազգի համար, ինչ տեղ ունի մեր սրտերում, ինչ ժառանգություն է թողել։ Կանցնեն տարիներ ու հետո կհասկանանք, թե Հայկոն ինչ երաժշտություն է թողել սերունդներին»,- ընդգծեց Արամեն։ Նա նաև նշեց, որ վերջին անգամ Հայկոյին տեսել է հի վшնդանալուց 15 օր առաջ, ընկերներով հավաքվել էին ուրախ առիթ նշելու։ Այդ օրը, ըստ

Արամեի, Հայկոն ինչպես միշտ, եղել է բարձր տրամադրությամբ, ու դա եղել է նրանց վերջին հանդիպումը։ Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանը շուրջ երեսուն տարի մտերիմ է եղել երգչի հետ։ Նա ասաց, որ իր համար հիմա դժվար է խոսել Հայկոյի մասին զուտ որպես արվեստագետ։ «Հայկոն հենց ինքը պատմություն էր։ Բավականին երիտասարդ լինելով հասցրել էր կերտել պատմություն, որով

դաստիարակվելու են սերունդներ, երաժշտական ոճ և ճաշակ ներշնչելու և այդպես մնալու է։ Նա մեր արվեստում յուրահատուկ գույն էր, յուրահատուկ անձ, արվեստագետ անհատ էր։ Ինձ համար դժվար է խոսել Հայկոյի մասին զուտ որպես արվեստագետի, մենք շուրջ երեսուն տարի ընկերական ճանապարհ ենք անցել։ Ինձ համար շատ դժվար է խոսել նրա կորստի մասին»,- նշեց Արտյոմ

Մարկոսյանը։ Դերասան Լևոն Հարությունյանը Հայկոյի մասին չի կարողանում խոսել, միայն ասում է՝ իր ներսում դատարկություն է։ «Ինքը մեծ տեղ ունի այս քաղաքում ու այսօր հասկացա, որ այդ դատարկությունը լցնելը շատ դժվար կլինի։ Այդ դատարկությունը բոլորիս մոտ է։ Հայկոն սեր էր․․․»,- խոսքն անվարտ թողնելով արտասվեց դերասանը։

Сообщение Ովքեր են մասնակցել Հայկոյի հոգեհանգստի արարողությանը появились сначала на ARMNEWS.

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *