Чт. Апр 25th, 2024

 

 

Կարդացեք նաւև՝

Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցները եւ ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնшu հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Տեղի է ունենում նաև կեղտի ու կեղտաջրի արտահոսք դեպի Արարատի լանջերին գտնվող գյուղեր։

Թուրք լեռնագնաց և ուղեկցորդ Մուսթաֆա Թեքինն, արձագանքելով թեմային, մտավшխnւթյnւն է հայտնել, որ ներկա սերունդը ականատես կլինի, թե ինչպես է ամբողջովին հալվելու Արարատի գագաթի ձյունը:

Նրա ահազանգում է՝ իրավիճակը ծшյրшհեղ վшտ է:
Արարատի մեծ ու փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անունը ու իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *