Чт. Апр 25th, 2024

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում[1]:

1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն[1]: 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան[1]: 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան[1]: 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն[1]:

Մասնագիտական գործունեությունը
1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»[1]: 2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ[Ն 1] ռեկտորի խորհրդականի պաշտոնը[1]: Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական[1]:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *