Пт. Апр 19th, 2024

Aravot.am-ի տեղեկություններով’ քիչ առաջ սպանություն է տեղ ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20: 10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել

ոստիկանություն’ 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տեղեկությունների’ կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած,

ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը

գրանցվել է Գյումրի բ/կ-ում։ Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *