Пт. Мар 29th, 2024


Լաչինն ու այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» նույնացնելու ալիևյան հայտարարությունը Հայաստանում շարունակում է լինել լայն քննարկման առարկա: Այդ քննարկումներում հաճախ է առաջ քաշվում միտքը, որ Լաչինն ու «Զանգեզուրյան միջանցքը» հավասարեցնելու պարագայում, պետք է հավասարեցվի նաև Արցախի ու Նախիջևանի կարգավիճակները: Սա միանգամայն տրամաբանական հակափաստարկ է, բայց ունի թերևս առավել հանգամանալից դիտարկվելու կարիք, թե արդյո՞ք կան այստեղ խութեր, կամ կարող են լինել այդպիսիք:
Ի վերջո, Ալիևը Բրյուսելում արել է հայտարարություն, որը չի հաշվարկել և խաղաքարտ է տվել հայկական կողմի՞ն՝ իրեն դնելով ծուղակում, թե՞ Ալիևի հայտարարությունը միանգամայն հաշվարկված է և ծուղակ կարող է լինել հայկական կողմի համար: Եթե հայկական կողմն առաջ է քաշում փաստարկ, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» միջև չպետք է լինի տարբերություն, ուրեմն տարբերություն չպետք է լինի Նախիջևանի և Արցախի կարգավիճակների միջև, արդյո՞ք այդտեղ չկա «զանգեզուրյան միջանցքի» ալիևյան օրակարգի այսպես ասած լեգիտիմացման վտանգ:
Նյութի աղբյուր՝ 1in.am, .am

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *