Сб. Июн 22nd, 2024

 

 

Նաիրի Հունանյանը ծնվել է 1965 թ-ին դեկտեմբերի 8-ին Երևանում։ Ընտանիքը ապրել է Վարդաշեն թաղամասում։ Հայրը՝ Հրաչիկ Հունանյան, մայրը՝ Նաթելա Գալստյան, եղբայրները՝ Արմեն և Կարեն Հունանյաններ։ Հայրը մասնագիտությամբ բանասեր էր, աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես գրադարանների բաժնի ավագ տեսուչ։ Այնուհետև աշխատել է հանրային գրադարանում, ինչից հետո անցել է թոշակի։ Մայրը՝ Նաթելա Գալստյանը աշխատել է լաքո-ներկերի գործարանում որպես բրիգադիր։ Մի եղբայրը՝ Արմեն Հունանյանը սովորել է նվագել հարվածային գործիքների վրա, նաև սովորել է հուշարձանների վերականգնման արվեստը։ Մյուս եղբայրը՝ 1989 թ-ից եղել է սկաուտապետ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կազմում։

Կրթություն
Նաիրի Հունանյանը սովորել է Երևանի թիվ 64 դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել են ապրելու Հարավարևմտյան թաղամաս Անդրանիկի 34/14 հասցեով։ Տեղափոխվել է սովորելու 176, իսկ այնուհետև 179 դպրոց։ Ավարտել է դպրոցը 1982 թվականին։ 1982-1984 թթ-ին աշխատել է Երքիմշին տրեստում որպես բանվոր։ Սովերել ու ավարտել է թիվ 16 ուսումնարանը։

1984 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Նույն թվականին զորակոչվել է բանակ։ 1985 թ-ին զորացրվել է առողջության պատճառով ու շարունակել է ուսումը։ Համալսարանը ավարտել է 1990 թ-ին՝ ստանալով բանասեր-լրագրողի մասնագիտություն։

1988 նոյեմբերից, երբ ստեղծվել է Հայ Ուսանողական Դաշինք կազմակերպությունը, եղել է դրա ղեկավարներից մեկը[1]

Հետխորհրդային շրջան
1990-1992 թվ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, 1992 թվ. նոյեմբերին հեռացվել է շարքերից, իր խոսքերով, իրեն անհայտ պատճառներով։

1990-1992 թթ-ին աշխատել է Դաշնակցություն կուսակցության մամուլի կենտրոնում որպես լրագրող։ Այնուհետև ստեղծել է «Հորիզոն» լրատվական կենտրոնը, որը աշխատել է մի քանի ամիս։ 1993-1997 թթ-ին ապրել Եվպատորիայում (Ղրիմում), դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1997 թ-ին վերադարձել է Երևան ու 1998 սեպտեմբերից մինչև 1999 փետրվար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում որպես լրագրող՝ պայմանագրային հիմունքներով։ 1999 թ-ի մարտից գործազուրկ էր։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *