Пт. Апр 19th, 2024

25-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 10:40–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:


Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *