44-օրյայի ժամանակ նշանածս ծանր վիրավորվել էր, հիվանդանոցում ասեց քեզ հաշմանդամ ամուսին պետք չի, գնա, չեմ մեղադրելու. մի վայրկյան էլ չմտածեցի, տեսեք կյանքս հիմա ինչա դառել

Նշանածիս հետ դպրոցական տարիքից ենք ծանոթ, արդեն մի տարի շփվում էինք, երբ որ ինքը գնաց բանակ, նշանվեցին ու ինքը գնաց։ Հենց գար, որոշել էինք հարսանիք անենք։

Մի չորս ամիս էր մնում, որ ինքը հետ գա, բայց պատերազմը սկսվեց։ Էդ ընթացքում ոչ մի անգամ չենք խոսել իրար հետ, ոչ ինձա զանգել, ոչ իրա տնեցիքին, ոչ մեկին, վստահ եմ հենց էդ էլ օգնեց, որ տղես ողջ մնա։ Շատերը զոհվեցին հենց հեռախոսի պատճառով, կամ շեղվում էին զանգով, նամակ գրելու, կամ էլ հենց թշնամին գտնում էր իրանց հեռախոսի միջոցով, բայց իմ տղեն հեռախոսը ամբողջ ընթացքում անջատածա պահել։

Պատերազմի վերջին օրերն էին, ծանր վիրավորվելա տղես, տեղափոխեցին Երևան հիվանդանոց, ամբողջ օրը հետն էի, չէի հավատում ոչ ինձ հետա, հույսս արդեն կորցրել էի։ Իրան էդ ընթացքում անընդհատ ցավազրկող էին ներարկում, մի ոտքը չկար…

Անկեղծ ոչ մի բանի մասին չէի մտածում, կարևորը ինքը ողջա ու ինձ հետա, բայց որ սկսեց քիչ քիչ ապաքինվել, մի ոտքով առհասարակ դժվարա, բայց սկիզբը ահավոր էր, էդքան կոտրված իմ տղային չէի տեսել, էնքան սթրեսային վիճակում էր, որ ինձ մի օր արցունքների միջով ասեց քեզ հաշմանդամ ամուսին պետք չի, ես մենակ դժվարացնելու եմ կյանքդ։

Մեծ հաճույքով կգոռայի վրեն, որ տենց հիմար բաներա ասում, բայց հասկանում էի ինչ ծանր վիճակումա, ուղղակի ժպտացի, ասեցի կապրենք կտեսնենք, դու մենակ լի հանձնվի։

Ոչ մի րոպե մենակ չեմ թողել, միասին հաղթահարել ենք ամեն ինչ, ու չեմ փոշմանում, որ մնացել եմ, հիմա մենք ոչ միայն ամուսնացած ենք, այլև մեր առաջնեկնա ծնվել ու շուտով արդեն երեք ամսական կդառնա մեր հրաշքը։