Чт. Апр 25th, 2024

8 զոհ, 19 վիրավոր․ նոր մանրամասներ Պերմի համալսարանում կրակոցներից (ֆոտո)

Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Ըստ Telegram-ալիքում ռուսական տարբեր լրատվամիջոցների հրապարակումների՝ հրաձիգը՝ 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովը, ով նույն համալսարանի ուսանող էր, ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին։ Նա ստացած վիրավորումներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին։


Հրաձգության ժամանակ ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Որոշ ուսանողներ դուրս են թռել երկրորդ հարկի պատուհաններից։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի առողջապահության և կրթության ու գիտության նախարարները շտապ մեկնել են Պերմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը ներխուժել է Պերմի համալսարան և կրակոցներ արձակել։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *