Сб. Апр 20th, 2024

Ամենահարուստ հանգուցյալ հայտնիների ցանկում, որը կազմել է Forbes-ը, առաջին տեղը զբաղեցնում է բրիտանացի գրող Ռոալդ Դալը՝ «Մատիլդա», «Չարլին ու շոկոլադի գործարանը» եւ «Վհուկները» ստեղծագործությունների հեղինակը, հաղորդում է Գազետա.Ռու-ն:

Վերջերս Netflix սթրիմինգային ալիքը ձեռք է բերել նրա պատվածքների էկրանիզացման իրավունքները, որի համար Roald Dahl Story Company ընկերությունը ստացել է 684 միլիոն դոլար: Գրեղի հետմահու եկամուտները վերջին տարվա ընթացքում կազմել են 700 միլիոն դոլար:

2013-2020 թվականներին հանգուցյալ ամենահարուստ հայտնին երգիչ Մայքլ Ջեքսոնն էր, որն այժմ տեղափոխվել է երրորդ հորիզոնական 75 մլն դոլար եկամտով: Երկրորդ տեղում է երաժիշտ Փրինսը՝ 120 մլն դոլար եկամտով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Hertz-ի հետ Tesla-ի էլեկտրամոբիլների ձեռքբերման գործարքի ֆոնին ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դարձել է ամենահարուստ մարդը պատմության մեջ, հաղորդում է  Forbes-ը 271,3 միլիարդ դոլարի չափով կապիտալով, որը հոկտեմբերի 22-ի դրությամբ 41,7 միլիարդ դոլարով ավելին է:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Մասկը գտնվում է ավելի վաղ «անհայտ տարածքում» եւ մոտենում է 300 միլիարդի նշաձողին:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *