Сб. Апр 27th, 2024

https://youtu.be/5mZ5USVx_VQ

Կարդացեք նաև՝

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով ավելի հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկն է համարվում, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում ամեն օր։ Ապագա միլիարդատերը ծնվել է 1955-ին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի ու լիբանանցի

Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն իսկ պատկառելի տարիքում կնության է վերցրել Հայոց ցեղшս պшնության ժամանակ փր կված հայուհու՝ Մունայիր անունով։ «Մունայիրը տասներկու տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինն ու նրա համար երկու զավակ լույս աշխարհ

բերել՝ Թալալին ու Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունը և իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թ» գրքի մեջ՝ հայտնում է rusarminfo-ն։ Սաուդցի արքայազն իր պատանեկությունը և երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում, ուր ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Դրանից զատ,

նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Առավել ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։ Դեռևս 1980-ական թվականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի մեջ։ Արքայազնի

նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company կոր պորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։ Որից հետո նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատի մեջ, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox

Broadcasting-ում։ 2011-ին նա երեք հարյուր միլիոն դոլարի ներդրում է արել Twitter-ում։ 2008-ին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակի մեջ, իսկ Forbes-ի վարկածով արքայազնը աշխարհի ամենահարուստ հիսուն մարդկանցից 1-ն է։ 2016-ին նրա կարողությունը գնահատվել է 17.3 մլրդ դոլար։

Արքայազնը կյանքում պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլի մեջ տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո նա մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ պետությունում:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *