Пт. Апр 26th, 2024

Հաննա Գուտիերես-Ռիդը՝ «Ռասթ» վեսթերն սերիալի նկարահանման զինագործը, որի ժամանակ դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար կրակել էր օպերատորի վրա, չգիտի, թե որտեղից են հայտնվել ատրճանակի մարտական ​​փամփուշտները, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով NBC News-ը։

Պաշտպանի խոսքով՝ Գուտիերես-Ռիդն «սպառված եւ մոլորված է տեղի ունեցած միջադեպից»։

«Անվտանգությունը Հաննայի թիվ մեկ առաջնահերթությունն է նկարահանման հրապարակում: <…> Հաննան պատկերացում չունի, թե որտեղից են հայտնվել մարտական փամփուշտները»,- ասել է փաստաբանը:

«Ռասթ» ֆիլմի ռեժիսորի օգնական Դեյվիդ Հոլսն ավելի վաղ խոստովանել էր, որ չէր ստուգել ատրճանակը նախքան այն Ալեք Բոլդուինին հանձնելը:

Մինչ այդ Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան հայտնել էր, որ իրավապահ մարմինները «Ռասթ» վեսթերնի նկարահանման հրապարակում խուզարկությունից հետո մի քանի մարտական ​​փամփուշտ էին հայտնաբերել։

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ռասթ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած վթարի մասին հայտնի էրդարձել հոկտեմբերի 21-ին։ Դերասանը կրակել էր ռեկվիզիտ ատրճանակից, որը լիցքավորված է եղել մարտական, ոչ թե դատարկ փամփուշտներով: Դրանք դիպել էին անձնակազմի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսին եւ 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզուին։ Օպերատորին փրկել բժիշկներին չէր հաջողվել։ Սոուզուն դուրս է գրվել հիվանդանոցից։

 

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *