Сб. Апр 27th, 2024

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի կեսերին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ստեղծում է կանանց ջոկատ, որպեսզի մեկնի հայ-ադրբեջանական շփման գիծ և մասնակցի մարտական գործողություններին։

Նոյեմբերի 6-ին նա իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ 10-օրյա մարզումներից հետո պատրաստ են մարտական առաջադրանք կատարելու։

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը ստորագրվեց պատերազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը՝ Աննա Հակոբյանը դեռևս նոյեմբերի 13-ին իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ իր ստեղծած «Էրատո» կանանց ջոկատի հետ դեռևս գնտվում է Արցախում և շարունակում է պահել իրեն վստահված մարտական դիրքը[4]։ Այդ հրապարակման մեջ նա նաև ասել է․

Aquote1.png Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե որտեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որն այս ընթացքում վստահված է եղել մեզ։

Մենք այստեղ կանգնած ենք և վստահված է վերահսկել նաև այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկում դեպի մեր տարածք։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը[4]։
– Աննա Հակոբյան

Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների և տարածված տեսանյութերի՝ Աննա Հակոբյանն իր ջոկատի հետ միասին իրականում չի եղել հայ-ադրբեջանական շփման գծում, այլ գտնվելիս է եղել Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում։ Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ջոկատի անդամները շարքով դուրս գալիս հյուրանոցից և այնուհետև նույն կերպ վերադառնում

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *