Сб. Апр 27th, 2024

Պուտինի նմանակների մասին լուրերը մամուլում շրջում են գրեթե 20 տարի։ Առաջին հիշատակումը վերաբերում է 2003-ին, երբ նախագահը երկար ժամանակ բացակայում էր, իբր, Գերմանիայում չարորակ ուռուցքից բուժվելու պատճառով։

Պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։

2003-ի լուսանկարներում Պուտինն իսկապես հիվանդ տեսք ունի։ Նման հանգամանքներում երկվորյակի հայտնվելը միանգամայն բացատրելի է։ Բայց դավադրության տեսության կողմնակիցները կարծում են, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը վիրահատությունից հետո չի ապաքինվել, և այդ ժամանակվանից ի վեր հանրության մեջ հայտնվում են բացառապես նմանակները:

2006-2007 թվականներին Պուտինի հայտնվելը հասարակության մեջ կրկին չափազանց հազվադեպ է դառնում, իսկ արտասահմանյան այցերն ընդհանրապես դադարեցվում են։

Կոնսպիրոլոգները կարծում են, որ նման թայմ-աութը հարկավոր է, որպեսզի պատշաճ կերպով պատրաստեն ապագա նմանակներին: Հենց այդ ժամանակ են հայտնվում քաղաքական գործչի արտաքինի նկատելի փոփոխությունները։

Նմանակների տեսության կողմնակիցները նշում են Պուտինի արտաքինում նման փոփոխությունները՝

  • գանգի կառուցվածքի տարբերությունը;
  • փոխվել է աչքերի կտրվածքը և ստորին ծնոտի ձևը;
  • աչքի են ընկնում ականջի եւ քթի, մազերի աճի գծերի ձևերի փոփոխություները
  • ձախ այտի վրա խալի տեղաշարժը:

Տեղեկատվական հոսքը   պայթել է 2015-ի հունիսին, երբ Օլեգ Կաշինը նշել է, որ նախագահը միաժամանակ ներկա է գտնվել Կրեմլում  ևԱլթայի ամառանոցում: Լրագրողը հետաքննություն է անցկացրել և նույնիսկ կազմել նախագահի նմանակների աղյուսակը ՝ նրանց տալով կոդային անուններ :

Ապացույցների թվում են նաև նախագահի դավաճանությունը Լյուդմիլա Պուտինային, կինը հրաժարվել է ապրել նմանակի հետ: Դավադրության տեսության կողմնակիցները հղում են անում գերմանական «Die Welt» պարբերականում հրապարակված հոդվածին, որտեղ նախկին առաջին տիկինը պատմում է, որ Վլադիմիր Պուտինը վաղուց ողջ չէ:

Ինտերնետում այս տեքստի շատ վերատպումներ կան, բայց բնօրինակը ոչ ոք չի կարողացել գտնել, քանի որ այն բնության մեջ գոյություն չունի:

Անկախ լրագրող Մայքլ Վասյուրան (ԱՄՆ) մեկնաբանությունների համար դիմել է դատաբժշկական փորձաքննության, որի անունը չի հրապարակել: Մասնագետը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի արտաքինի փոփոխությունները պայմանավորված են տարիքային փոփոխություններով, նկարահանման տարբեր ռակուրսներով և լուսաբանմամբ։

Չի բացառվում, և պլաստիկ վիրահատություն, ինչպես նաև ֆիլտրերի  օգտագործումը՝ թաքցնելու տարիքային փոփոխությունները:

Մեկ տարի առաջ ՏԱՍՍ -ի թղթակից Անդրեյ Վանդենկոն ուղիղ հարցրել էր Վլադիմիր Պուտինին ՝ արդյոք նա նմանակներ ունի ։ Նախագահը վստահեցրել է, որ ինքն աշխատում է առանց դուբլերների։

Ի դեպ, 2000-ականների սկզբին, ահաբեկչության դեմ պայքարի թեժ պահին անվտանգության ծառայությունը պետության ղեկավարին երբեմն նմանակով փոխարինելու գաղափար ուներ, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը հրաժարվել է դրանից։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *