Сб. Апр 27th, 2024

Հավկիթը ներկելու մտահղացումներ պահպանելու ժամանակն է․․․ Ինչպես գեղեցիկ ներկել Զատիկի հավկիթները

Սուրբ Հարությունը ամենալուսավոր տոնն է։ Այս տարի այն նշվելու է ապրիլի 17-ին։ Սակայն արդեն հիմա կարող եք պահպանել հետաքրքիր մտահղացումները՝ տոնին պատշաճ կերպով պատրաստվելու համար։

Ներկայացնում ենք հավկիթները ներկելու մի քանի հետաքրքիր եղանակ։ Միայն թե ձուն եփելիս չմոռանաք ջրին 1-2 ճ․գ․ աղ ավելացնել, որ դրանք չճաքեն։

Գունավոր հավկիթ

եփեք ձուն, թողեք, որ չորանա;փաթաթեք սպիտակ անձեռոցիկով;այնուհետև լավ թրջեք անձեռոցիկով ձուն քացախի մեջ;հավկիթի վրա բոլոր կողմերից ներարկիչի մեջ լցրած գույնզգույն ներկեր կաթացրեք;թողեք 2 ժամ ափսեի վրա, որ ներկերը չորանան;հանեք անձեռոցիկը։

Գրադիենտ

բաժակի մեջ լցրեք ներկը, ավելացրեք 30 մլ եռման ջուր;բաժակի մեջ դրեք ձուն։ Ջուրը պիտի ծածկի դրա 1/3-րդ մասը;այնուհետև մի քիչ էլ ջուր ավելացրեք, սպասեք ևս 5 րոպե;կրկնեք միևնույն պրոցեդուրան ևս 1–2 անգամ;հանեք ձուն ու չորացրեք։

Ներկում՝ ռեզինի օգնությամբ

եփեք ձուն;քացախով ջրին ավելացրեք ներկը, լավ խառնեք;հիմա ամենահետաքրքիր պահն է․ ռեզինով փաթաթեք ձուն՝ օրիգինալ նախշ ստանալու համար;իջեցրեք այն ներկով ջրի մեջ, հանեք մի քանի րոպեից, սպասեք, որ չորանա, և միայն հետո զգուշությամբ հանեք ռեզինները։ Ներկի մնացորդենրը մաքրեք անձեռոցիկով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *