Пт. Апр 26th, 2024

Բայց արդյո՞ք դուք համաձայն եք այդ ամենի հետ։ Ահա նրա գրառումը։ Փաշինյան Նիկոլ, դու ինքնախաբեության մեջ ես կամ էլ քեզ չափից շատ ես երևակայում: Դու ո՛չ սուպերմեն ես, ո՛չ հրեշտակ, ո՛չ հեքիաթի գերբնական ուժով օժտված հերոս: Դու ընդամենը իջևանցի հասարակ տղա ես և միջակ լրագրող:
Մարդ, ով սկզբում գուցե և ձգտում էր արդարության, բայց վերջին 6-7 տարիներին անձնական բարեկեցության համար էր քաղաքականությամբ զբաղվում: Միջակ գիտելիքներով, սակավ տեղեկացվածությամբ, պետական մտածողության իսպառ բացակայությամբ՝ Նիկոլ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդկանց ճակատագրեր ես որոշում: Դու ո՞վ ես, որ որոշում ես՝ այս գործարարին սնանկացնեմ, մյուսին խրախուսեմ:
Դու ով ես, որ որոշում ես՝ այս քաղաքական գործչին կամ ակտիվիստին կալանավորեմ, իսկ մյուսին բաց թողնեմ: Եվ վերջապես, ո՞վ ես դու, որ Քոչարյանի աջակիցներից անձնական գումարներ ես բռնագրավում, դու ե՞ս էդ գումարները ստեղծել կամ էդ մարդկանց բիզնեսը կայացրել: Իշխանությունդ հավերժ չի տևելու, երիտասարդ, քեզ մի քիչ զգաստ պահիր ու մի վնասիր այն, ինչը քեզ չի պատկանում: Առավել ևս, որ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *